Կոնյակ Հայն Րեյր VSOP
Տիպ
V.S.O.P
Ալկոհոլ
40 %
Բրենդ
Hine
Ծավալ
700 ml
Առկայություն խանութներում
Մատուցման ջերմաստիճան
18–20 °С
Տարածաշրջան
Ֆրանսիա, Կոնյակ
Թնդություն
40 %
Կոնյակը ոսկեգույն է՝ սաթագույն երանգներով: Նուրբ բույրն արտահայտված է մրգերի, սպիտակ հասմիկի, ակացիայի և մեղրի նոտաներով: Քիմքին փափուկ է, հարուստ՝ երկարատև հետհամով:
Խորհուրդ է տրվում ըմպել ինքն իրենով, սառույցով կամ գազավորված ջրով:
Սպիրտները հնացվում են լիմուզինյան կաղնե տակառներում, որի շնորհիվ էլ կոնյակը ձեռք է բերում իր հաճելի բույրն ու գերազանց համային երանգները:
Այս շքեղ կոնյակը նախապես հնացված ավելի քան 25 սպիրտների խառնուրդ է: Սպիրտները առաջին 8 ամիսը հնանում են լիմուզինյան կաղնե նոր, ապա հին տակառներում: Խառնուրդում սպիրտների միջին տարիքը՝ 10 տ.: Մինչ շշալցումը կոնյակը պահում են կաղնե մեծ տակառներում:
Խաղողի այգիների 50%-ը գտնվում է Grande Champagne ապելասիոնում, իսկ մյուս մասը՝ Petit Champagne-ում:
Ոսկե մեդալ - Vinalies Internationales 2007, Արծաթե մեդալ - International Wine & Spirits Competition 2006, Ոսկե մեդալ - Mundus Vini International Spirits Competition 2005, Ոսկե մեդալ - Wine & Spirits Competition 2003, Ոսկե մեդալ - Vinalies Internationales 2003
1791 թվականին երիտասարդ Թոմաս Հայնը լքում է Դորսեթը (Անգլիա) և տեղափոխվում Ֆրանսիա։ Նա բնակության համար ընտրում է Կոնյակ տարածաշրջանը, քանի որ ընտանիքն այնտեղ զբաղվում էր կոնյակի վաճառքով։ Սակայն երիտասարդի բախտը չի բերում. ֆրանսիական հեղափոխության ժամանակ Թոմասը ձերբակալվում է լրտեսության համար և բանտարկվում Ժառնակի ամրոցում, բայց շուտով ազատվում է և ամուսնանում Ֆրանսուա Էլիզաբեթի հետ: Աղջկա հայրը Ժառնակումուներ սեփական կոնյակի ընկերություն, և շատ շուտով այս բիզնեսը Թոմասի համար վերածվեց սիրելի կարիերայի։ Տարիների ընթացքում նա կոնյակագործության արվեստը հասցրեց նոր բարձունքների՝ շարունակելով զարգացնել բիզնեսը, որը 1822 թվականին ստացավ Thomas Hine & Co անվանումը։ Այսօր Hine-ը հայտնի է ամբողջ աշխարհում իր կոնյակների բացառիկ որակով և կառավարվում է Հայն ընտանիքի 6-րդ սերնդի կողմից:
Գարեջուր Ֆելթինս Հելես Լագեր 0.275լ
690 ֏
Լուի Ժադո Շամբերտեն Կլո Դե Բեզե
196,000 ֏
Գրապպա Պրոսեկկո Ռիզերվա Նեգրոնի
25,400 ֏
Ոսկեվազ Վինտաժ Արենի 187մլ
1,450 ֏
Ձոնին Ամարոնե դելլա Վալպոլիչելլա
9,800 ֏
14,000 ֏
Պնդուկի օշարակ, Մոնին 250մլ
2,400 ֏
Տանձի Օշարակ, Մոնին
4,900 ֏
Տեկիլա Կլաս Ազուլ Գոլդ
289,000 ֏
Վիսկի Լաֆրոյգ 10 տ․
35,600 ֏
Մասկարպոնե Կլասիկ 250գ
1,650 ֏
Կոնյակ Դոմեն Հայն Բոնայ
50,000 ֏
Կոնյակ Ռեմի Մարտան VSOP
22,400 ֏
Կոնյակ Դոմեն Հայն Բոնայ
52,000 ֏
Կոնյակ Ռեմի Մարտան Լուի XIII
1,900,000 ֏
Կոնյակ Դոմեն Հայն Բոնայ
48,000 ֏
Կոնյակ Լևոն Լը Մանիֆիք VSOP
32,000 ֏
Կոնյակ Ռեմի Մարտան 1738 Ակորդ Ռոյալ
33,000 ֏
Ռեմի Մարտան XO Լը Գոլդ
99,900 ֏
Կոնյակ Էյջ Բայ Հայն VSOP + 2 բաժակ
26,900 ֏
Կոնյակ Էյջ Բայ Հայն VSOP
18,600 ֏