Զուկարդի, «Q» Մալբեկ 2018
10,800 ֏
Առկայություն խանութներում
Մատուցման ջերմաստիճան
16-18°C
Սննդի հետ համադրություն
Պաստա,
Խորոված Միս,
Որսի Միս,
Հասուն Պանիրներ
Տարածաշրջան
Արգենտինա, Մենդոզա, Ուկո հովիտ
Թնդություն
14 %
Հնացման պոտենցիալ
1-5 տարի
Դեկանտացիա
Օդահարում
Գինին ռուբինագույն է՝ մանուշակագույն շեշտադրումներով: Բազմաշերտ բույրն արտահայտված է մոշի, կեռասի, ծաղիկների, գրաֆիտի և հանքանյութերի նոտաներով: Քիմքին հագեցած է, կլորավուն՝ հարուստ տեքստուրայով, մրգային երանգներով, մետաքսյա տանիններով ու երկարատև հետհամով:
Գինին հիանալի համադրվում է խորոված մսի, որսի մսի, պաստայի և հասուն պանիրների հետ:
Գինին ստեղծելու համար օգտագործվող Մալբեկ խաղողի սորտը աճում է ''La Consulta'', ''Vista Flores'' և ''Agrelo'' խաղողի այգիներում: Բերքահավաքը կատարվում է ձեռքով փոքր պլաստիկ տուփերում: Մացերացիան տեղի է ունենում կեղևի վրա 20 օր, ոևին էլ հաջորդում է մալոլակտիկ խմորումը:
Հնացումը տեղի է ունենում 12 ամիս ֆրանսիական կաղնե տակառներում: Իսկ մինչև վաճառքի դուրս գալը գինին ևս 6 ամիս հնացվում է շշերի մեջ:
Zuccardi ''Q''-ն ընկերության համար հատուկ նախագիծ էր, որը սկսեց 1999 թ.-ին: Պարզ Q տառը ցույց է տալիս ընկերության խաղողի այգիները և հողատարածքները. Յուրաքանչյուր խաղողի այգու հողատարածքը նշված է եղել Q տառով (անգլ. Quality` որակ): Այն բոլոր աշխատակիցները, ովքեր ուներին բարձր հմտություններ և ներգրավված էին նախագծում, պնդում էին, որ գինիների այս շարքը հատուկ ուշադրություն է պահանջում բացառիկ որակի խաղող ստանալու համար:
Zuccardi Q շարքի խաղողի այգիները Մենդոզայի տարածաշրջանում են, գտնվում են ծովի մակարդակից 900-1100 մետր բարձրության վրա և ունեն լավագույն կլիմայական պայմանները:
1800 թվականից Արգենտինայում բնակվող Զուկարդիների ընտանիքը միշտ ակտիվորեն ներգրավված է եղել հողերի բարելավման աշխատանքների մեջ: Այսպիսով Դոն Ալբերտո Զուկարդին 1963 թվականին գնում է հողատարածք՝ սկսելու գինու սեփական արտադրությունը և բոլորին ցույց տալու, որ Արգենտինայի չոր հողերը կարող են զարմանալիորեն փափուկ դառնալ անուշաբույր գինիներ արտադրելու համար: Ներկայումս Zuccardi ընտանիքին են պատկանում 170 հեկտար խաղողի այգիներ։ Ընկերության ղեկավարը՝ Խոսե Ալբերտո Զուկարդին, մեծ պատասխանատվությամբ շարունակում է հոր գործը՝ փորձարկելով խաղողի բազմաթիվ, այդ թվում՝ արտասովոր և հազվագյուտ տեսակներ: Ըստ Խոսե Ալբերտոյի՝ լավ խաղողի այգին գինու հետագա հաջողության գրավականն է:
Ապերիտիվ Օլդ 1919 Նեգրոնի
13,400 ֏
Ջին Ռյութե Դրայ
11,925 ֏
15,900 ֏
Մացու Լա Խեֆա
15,600 ֏
Արտիշոկի կրեմ, Մացցա
5,475 ֏
7,300 ֏
Ոսկեվազ, Կարասի Հավաքածու, Հաղթանակ
13,000 ֏
Ապերիտիվո Բոնանտո
11,800 ֏
Վիսկի Կորնոգ Փիթիդ Սինգլ Մալտ
50,400 ֏
63,000 ֏
Բարիստեր Դրայ Ջին
1,200 ֏
Կաֆե Էսպրեսո Բորգետի
13,400 ֏
Դոմեն Վախաու Տեռասեն Գրյուներ Վելտլիներ Սմարագդ
8,900 ֏
Գիգալ Կոտ դյու Ռոն Ռուժ 2020
7,900 ֏
Միխաել Օպից Բադի Թոք Ուայթ 2023
6,200 ֏
Դոննաֆուգատա Դամարինո 2023
7,200 ֏
Պֆեֆերեր Սան
7,400 ֏
Շատո Ռումյո Սոտերն 2019
15,800 ֏
Маркес де Касерес Совиньон Блан 2021
5,900 ֏
Զուկարդի, Պոլիգոնոս Պարաժե Ալտամիրա Կաբերնե Ֆրանկ
14,800 ֏
Ատտեմս Պինո Գրիջո Ռամատո
8,900 ֏
Դոմեն Վախաու Բերենաուսլեզե 2017
8,400 ֏
Էրիտաժ Դը Լը Բոսկ Սենթ Էստեֆ
16,000 ֏