E.Guigal

1946 թ.-ին ֆրանսիական Ամպյուի հին գյուղակում Էտյեն Գիգալը հիմնեց իր գինու գործարանը, որն այսօր հայտնի է ամբողջ աշխարհում: Էտյենի որդին՝ Մարսել Գիգալը, սկսեց աշխատել և օգնել հորը բավական երիտասարդ տարիքում՝ ի վերջո փոխարինելով տարեց, հանկարծակի կուրացած Էտյենին: Ընտանեկան բիզնեսում Մարսելը ներդրել է ոչ միայն իր ամբողջ ներուժը, այլև սիրտն ու հոգին: Այսօր ընտանեկան գինեգործության ավանդույթը շարունակում է Մարսելի որդին՝ Ֆիլիպ Գիգալը, ով ընկերությունում զբաղեցնում է գլխավոր էնոլոգի պաշտոնը: Խոսելով վերջինիս մասին՝ հանրահայտ Ռոբերտ Պարկերը նշում է, որ երբևէ չի հանդիպել որևէ գինեգործի, որն այդքան մոլեռանդորեն է մտածում իր գինիների որակի մասին: Պարկերի խոսքերը չափազանցություն չեն. ընկերության ներկայիս սեփականատեր Ֆիլիպ Գիգալն իսկական պերֆեկցիոնիստ է, և այս հատկությունն օգնում է նրան արտադրել մի շարք իրապես գերազանց գինիներ: Ֆիլիպը հավատարիմ է իր պապի՝ Էտյենի հաստատած ավանդույթներին և շատ ավելի երկար է հնացնում գինիները, քան Ռոնի հովտի մյուս արտադրողները: Կան գինիներ, որոնք կաղնու տակառներում են պահվում ընդհուպ մինչև 42 ամիս: E.Guigal ընկերությանն են պատկանում իսկապես եզակի խաղողի այգիներ, դրանցից ամենահինը Ֆրանսիայում տնկվել է ավելի քան 2400 տարի առաջ: Այգիների մյուս առանձնահատկությունն այն է, որ դրանցից մի քանիսը գտնվում են 65 աստիճան թեքությամբ լանջերի վրա և մշակվում են միայն ձեռքով: Այգիները միջատներից պաշտպանելու համար օգտագործվում են միայն էկոլոգիապես մաքուր միջոցներ: E.Guigal ընկերության գինիներում արտահայտվում է Ռոնի հովտի տերուարի ողջ էությունը: Ըստ Drink International-ի E.Guigal ընկերությունը 2019-թ աշխարհի ամենասիրված գինու բրենդն է եղել (World's Most Admired Wine Brands of 2019): 

flag

Ֆրանսիա

Գիգալ Շատոնյոֆ դյու Պապ Ռուժ

27,800 ֏

flag

Ֆրանսիա

Գիգալ Կրոզ Էրմիտաժ Բլան

14,000 ֏

flag

Ֆրանսիա

Գիգալ Ժիգոնդա Ռուժ

19,000 ֏

flag

Ֆրանսիա

Գիգալ Տավել

9,600 ֏

flag

Ֆրանսիա

Գիգալ Կոտ դյու Ռոն Ռոզե

7,900 ֏

flag

Ֆրանսիա

Գիգալ Կոտ դյու Ռոն Ռուժ

7,900 ֏

flag

Ֆրանսիա

Կոտ դյու Ռոն Բլան

7,900 ֏