
Ֆրեսկոբալդի Կաստելջոկոնդո Բրունելո դի Մոնտալչինո
Տարածաշրջան
Տոսկանա
Ալկոհոլ
14.5 %
Գինու տեսակ
Կարմիր
Բրենդ
Frescobaldi
Ծավալ
750 ml
Առկայություն խանութներում
+374 33777997
Մատուցման ջերմաստիճան
14-16°C
Սննդի հետ համադրություն
Տավարի Միս,
Հնացված Պանիրներ,
Ռոստբիֆ
Տարածաշրջան
Իտալիա, Տոսկանա
Թնդություն
14.5 %
Հնացման պոտենցիալ
20-25 տարի
Դեկանտացիա
Օդահարում
Կատեգորիա
Denominazione di Origine Controllata e Garantita (DOCG)
Գինին ունի մուգ, փայլուն կարմիր գույն։ Բույրերի նուրբ փնջում զգալի են մոշի, սալորի և հաղարջի նրբերանգներ, վառված փայտի և վանիլի նոտաներ: Գինու համը հագեցած է, պարուրող, փափուկ և էլեգանտ՝ թավշյա տանիններով և հյութալի թթվայնությամբ: Երկար, հաճելի հետհամն առանձնանում է քաղցր, մրգային նոտաներով, համեմունքներով և կաղնեփայտի ակնարկներով:
Գինին հիանալի համադրվում է կարմիր մսով ուտեստների, խորոված մսի, տապակած գառան կամ տավարի մսի, թռչնամսի, տապակած որսի մսի ու պանիրների հետ:
Խմորումը տեղի է ունենում չժանգոտվող պողպատե պահամաններում՝ 28°C ջերմաստիճանում։
Գինին 12 ամիս հնացվում է կաղնեփայտե տակառներում (մասամբ նոր, մասամբ օգտագործված):
Հարավ և հարավ-արևմուտք ուղղությամբ 152 հեկտար զբաղեցնող խաղողի այգին գտնվում է ծովի մակարդակից 200-450 մ բարձրության վրա: Հողերը երկու տեսակի են՝ մարգելային և կրաքարա-կավային: Խաղողի վազերի միջին տարիքը՝ 20 տարի:
Castelgiocondo ամրոցը գտնվում է Մոնտալչինոյում՝ Տիրենյան ծովից 40 կմ հեռավորության վրա։ Այն կառուցվել է 1100 թվականին՝ Տալամոնից Սիենա տանող ճանապարհը պաշտպանելու համար։ Ֆրեսկոբալդի ընտանիքը այն ձեռք է բերել ընդարձակ խաղողի այգիների հետ միասին, 1989 թվականին: Castelgiocondo-ն առաջին տնտեսություններից է, որտեղ անցյալ դարի վերջին արտադրվել և շշալցվել է Բրունելոն: Տնտեսությանն են պատկանում նաև Բրունելլո դի Մոնտալչինոյի ամենամեծ այգիները՝ մոտ 152 հեկտար։
Frescobaldi ընտանիքը Իտալիայի գինեգործական ամենահին և հեղինակավոր երկու ազնվատոհմերից մեկն է: Ֆրեսկոբալդիները ծագումով Ֆլորենցիայից են և այժմ էլ նրանց գործունեությունը ծավալվում է Տոսկանայում՝ Իտալիայի №1 գինեգործական տարածաշրջանում: Այստեղ նրանց պատկանում է 7 կալվածք, ինչը թույլ է տալիս լիարժեք բացահայտել Տոսկանայի բոլոր տերուարները:

Մետաքսա 12 Աստղ + Նվեր տուփ
17,900 ֏

Դուրտ, Շատո Բելգրավ Օ-Մեդոկ Գրան Կրյու Կլասսե
35,000 ֏

Արմանյակ Janneau VSOP 0.7լ
24,000 ֏
Դե Կայպեր Ամարետո
11,900 ֏

Գիգալ Ժիգոնդա Ռուժ 2019
19,000 ֏

Կարամելի Օշարակ, Մոնին
5,600 ֏

Գրապպա Ալեքսանդր Կրյու Բոտտեգա
15,000 ֏

Կոնտրադա Մարչեսա Դոնաֆուգատա 2019
33,000 ֏

Լուի Ժադո, Բոն Կլո դե Ուրսուլ Պրեմիեր Կրյու 2016
33,000 ֏

Վինյետի Ռոմիո Նովեբոլե Սպումանտե Էքստրա Դրայ Ռոզե
3,300 ֏

Բերոնիա Վինյաս Վիեխաս
10,800 ֏

Դոմեն Դեզ Իրիս Անժու Բլան
2,800 ֏
5,600 ֏

Միրաբո Փյուր Պրովանս Ռոզե
10,500 ֏

Ալտեմուրա Պրիմիտիվո դի Մանդուրիա 2018
11,500 ֏

Լը Գրան Նուար Շարդոնե
4,400 ֏

Տրիմբախ Ռիսլինգ Քյուվե Ֆրեդերիկ Էմիլ էլզաս 2016
29,000 ֏

Զուկարդի, «A» Մալբեկ
6,900 ֏

Գոնզալես Բիաս Ալֆոնսո Օլորոսո
7,500 ֏

Ֆրեսկոբալդի Պոմինո Բենեֆիցո Ռիզերվա 2016
22,900 ֏

Ժերար Բետրան Շատո Օսպիտալե Գրանդ Վեն 2022
19,900 ֏